HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորված է

Ոստիկանությունը հայտնում է, որ բացատրական աշխատանքների արդյունքում Նոր Նորքի բաժին ինքնակամ ներկայացել է սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքներով հետախուզվող 34-ամյա Էդուարդ Եղիազարյանը։ Նա կալանավորվել է։ 

Միաժամանակ, ոստիկանությունը հիշեցնում է, որ ապրիլի 15-ի երեկոյան թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Նրան բուժհաստատություն էին տեղափոխել Բակունցի փողոցից։ Բակունցի փողոցի թիվ 12 շենքի դիմաց հայտնաբերվել էր սպանված տղամարդու «Լեքսուսը»՝ վթարված վիճակում։ Մեքենայի վրա կրակոցների հետքեր կային։ Պարզվել էր հրազենի գործադրմամբ սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter