HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ իր ծննդյան օրվա առթիվ։ Առավոտյան նրան արդեն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին:

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում Դուք Ձեր ամբողջ ուժն ու եռանդը ներդնում եք Ձեր ժողովրդին ծառայության, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում խորքային և համակարգված բարեփոխումների իրականացման, անկախ և ժողովրդավարական Հայաստանի հետագա զարգացման և ամրապնդման, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը և կայունությանը արժանի ներդրումն ապահովելու գործում:

Բարձր ենք գնահատում Ձեր մշտական աջակցությունը մեր կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին օգտագործել վերջինիս ներուժը՝ անդամ պետությունների կողմից առաջադրված խնդիրների հաջող իրագործման նպատակով:

Մաղթում ենք Ձեզ, հարգելի՛ Նիկոլ Վովայի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ»,-նշված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձում:

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի,

ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր աշխատանքային ուղին լի է հաղթանակներով և ձեռքբերումներով: Ձեզ ճանաչում են որպես իսկական հայրենասերի, տաղանդավոր և փորձառու առաջնորդի: Այդ հատկանիշների շնորհիվ Դուք վայելում եք արժանի հարգանք և կարողացել եք զգալի հաջողությունների հասնել: Ձեր շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը, ընթանալով տնտեսական և սոցիալական զարգացման ուղով, մեծ հեղինակություն է վայելում ԱՊՀ մասնակից երկրների և ամբողջ համաշխարհային հանրության շրջանում։ Վստահ եմ, որ կշարունակեք դրսևորել Ձեզ որպես առաջադեմ քաղաքական գործիչ և իրական առաջնորդ, որի գործնական որակներն արժանի են ամենաբարձր գնահատականի:

Թույլ տվեք մաղթել Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր վեհ գործունեության մեջ` հանուն խաղաղության, Հայաստանի բարգավաճման և նրա քաղաքացիների բարեկեցության»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան

Ուղերձում ասված է.

«Թանկագին Նիկոլ,

ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք և հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու և բարդ գործում:

Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ կապերը և հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության և փոխըմբռնման վրա, ապագայում ևս կխորանան և կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և հաշվի առնելով մեր երկրների շահերը:

Ցանկանում եմ կրկին հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ և արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջև համագործակցության ավելի ամրապնդման գործում:

Պարոն վարչապետ, կրկին սրտանց շնորհավորում եմ, անկեղծորեն մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»:

ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Կցանկանայի առանձնահատուկ ընդգծել այն մշտական ուշադրությունը, որը Դուք ցուցաբերում եք ռուս-հայկական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Կառավարության գծով ընդունվում են արդյունավետ որոշումներ, որոնք ուղղված են առևտրի, տնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացմանը, ստեղծվում են պայմաններ գիտատեխնիկական, հումանիտար և այլ բնագավառներում նոր համատեղ նախագծերի իրականացման համար:

Կարևոր նշանակություն ունի նաև Ռուսաստանի և Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին բացահայտել տնտեսական ինտեգրման մեծ ներուժը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարգավաճում և հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»,-նշված է ուղերձում։

Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ պարոն վարչապետ,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Վստահ եմ, որ, միավորելով մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ջանքերն ու ներուժը, մենք համատեղ կկարողանանք ներկա բարդ ու դժվարին պայմաններում հաջողությամբ և արդյունավետորեն լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները, իրականացնել համազգային ծրագրեր՝ ի շահ մեր Հայրենիքի զարգացման ու զորացման:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում ամենայն բարիք ու քաջառողջություն Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին, առավել ևս՝ կորոնավիրուսի առկա մարտահրավերների պայմաններում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Ձեր ղեկավարությամբ Հայաստանը հաջող իրականացնում է սոցիալ-տնտեսական կարևոր վերափոխումներ, որոնք լիովին նպաստում են կայուն աճի ապահովմանը և միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը:

Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը հայ-ղազախստանյան հարաբերությունների ամրապնդման գործում՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության լավ ավանդույթների վրա:

Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերի շնորհիվ Ղազախստանի և Հայաստանի միջև համապարփակ համագործակցությունը կշարունակի դինամիկ զարգանալ՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:

Հարգելի Նիկոլ Վովայի,

այս նշանակալի օրը անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ և նոր ձեռքբերումներ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Դուք կարևոր գործունեություն եք ծավալում՝ ուղղված Հայաստանի կայուն զարգացման և պետականության ամրապնդման համար պայմանների ստեղծմանը:

Ուրախալի է, որ ներկայում մեր երկրները կապված են բարեկամական և փոխշահավետ հարաբերություններով: Համոզված եմ, որ հետագայում ևս հայ-ղազախստանյան գործընկերությունն ավելի կսերտանա՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հարգելի Նիկոլ Վովայի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ», - նշված է ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter