HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում գրանցված փախստականների 51 %-ը կին է

Մարտի 14-ին Կանանց ռեսուրսային կենտրոնում տեղի կունենա «Փախստական կանայք» խորագրով հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն փախստական կանանց ներկա իրավիճակը, առօրյա խնդիրները, նաև այն, թե ովքեր են փախստականները, ապաստան հայցողները և այլն:

2011թ. սեպտեմբերի տվյալներով Հայաստանում կա 2959 փախստական, որոնց 51%-ը կին է (1510 անձ): Նրանք հիմնականում բնակվում են Երևանում, Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերում: ՀՀ-ում կա 34 ապաստան հայցող, որոնցից 29.4%-ը (10 անձ) կին է՝ ըստ Միգրացիոն պետական ծառայության տվյալների:

Այսօր փախստական կանայք ապրում են հեռացված հասարակությունից, ոմանք ունեն հայոց լեզվով արտահայտվելու խնդիր, ոմանք բազմիցս հանդիպել են խտրական վերաբերմունքի:

«Նրանք ապրում են որպես հասարակությունից դուրս մնացած անձիք՝ չնայած այնպիսի հայ կանայք են, ինչպիսիք ՀՀ-ում ծնված և մեծացած կանայք»,- նշում է Կանանց ռեսուրսային կենտրոնը:

Լուսանկարը՝ Հակբերի

Մեկնաբանություններ (1)

Լեվիկ
«Նրանք ապրում են որպես հասարակությունից դուրս մնացած անձիք՝ չնայած այնպիսի հայ կանայք են, ինչպիսիք ՀՀ-ում ծնված և մեծացած կանայք»??? Այսինքն ի՞նչ. Մեկ գլուխ, երկու թեւ ու ո՞տք ունեն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter