HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Կոմիտեն հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, տարեցտարի նվազեցնում է համալիր հարկային ստուգումների քանակը: Առաջնահերթությունը տրվում է  վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը, ինչն էլ իր հերթին ապահովում է իրական ցուցանիշներ: 

Հաստատված ծրագրով նախատեսված է իրականացնել համալիր հարկային ստուգումներ 839 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 900 հարկ վճարող): Հատկանշական է, որ այս տարի հաստատված ծրագրում ընդգրկված հարկ վճարողների շուրջ 97%-ը կազմում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները (նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 70%): 

Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2019 թվականի իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշի 50%-ից ավելին: Հետևաբար՝ ավելի քիչ վարչարարությամբ, և հարկ վճարողների ավելի փոքր թվաքանակով՝ համալիր ստուգման կենթարկվի հայտարարագրված իրացման շրջանառության համեմատաբար մեծ ծավալ:

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ  պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի  «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող  ստուգումների պլան») ենթաբաժնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter