HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանգլադեշում նավ է խորտակվել. 25 զոհ, 100 անհետ կորած

Այսօր Բանգլադեշի հարավում խորտակվել է լաստանավ, որի վրա եղել է ավելի քան 150 մարդ: CNN-ը տեղեկացնում է, որ այժմ փրկարարներն ինտենսիվորեն փնտրում են ողջ մնացած ուղևորների:

Լաստանավը Մեղնա գետով ուղևորվում էր դեպի երկրի մայրաքաղաք Դաքքա, երբ վաղ առավոտյան բախվեց մեկ այլ նավի:

Բանդլադեշի ոստիկանության տվյալներով՝ աղետին հաջորդած ժամերի ընթացքում փրկարարներին հաջողվել է փրկել 35 մարդու և գտնել 25 դիակ: Անհետ կորած է համարվում մոտ 100 մարդ:

CNN-ը նշում է, որ Բանգլադեշի գետերում հաճախ են նման դեպքեր գրանցվում: Ամեն տարի երկրում նման պատահարների զոհ են դառնում հարյուրավոր մարդիկ. նավերի անձնակազմերը հաճախ անտեսում են անհրաժեշտ կանոնները:

Լուսանկարը՝ AFP-ի. փրկարարները փնտրում են անհետ կորած ուղևորներին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter