HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է Հայաստանում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։

Նիստում քննարկվել են ՀՀ 2013-2015 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները:

ՀՀ վարչապետի' 2011 թ. դեկտեմբերի 21-ի որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան' նախարարությունները և գերատեսչությունները ներկայացրել են ոլորտային 2013-2015 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծերը:

Ամփոփելով քննարկումը' Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատասխանատու մարմինների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի շրջանակում 2 օրվա ընթացքում քննարկել ՄԺԾԾ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսման մեթոդաբանությունը և արդյունքները ներկայացնել իրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter