
Վաղը կհրապարակվեն գերիշխող դիրք ունեցող «Սիթի պետրոլ գրուպի» հանդեպ հարուցված վարույթի արդյունքները
Մարտի 14-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կհրապարակվեն բենզինի և դիզելային վառելիքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող «Սիթի պետրոլ գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:
«Սիթի պետրոլ գրուպ» ընկերությունը գերիշխող դիրք ունի. այն զբաղեցնում է բենզինի շուկայի 41,76 %-ը և դիզելային վառելիքի շուկայի 40,8 %-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել