HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասվել է «Վեոլիա Ջուր» ընկերության Մերձավան գյուղը սնուցող ջրատարը

Հունիսի 2-ին՝ ուշ երեկոյան, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարման համակարգում տեղի է ունեցել արտակարգ պատահար: Երևանի Սիլիկյան և Հաղթանակ թաղամասերի միջև գտնվող խոզաբուծական համալիրը շինարարական աշխատանքներ կատարելիս վնասել է «Վեոլիա Ջուր» ընկերության Մերձավան գյուղը սնուցող ջրատարը, որի պատճառով բնակավայրի ջրամատակարարման համակարգ են ներթափանցել կեղտաջրեր: Այս մասին հաղորդում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Տեղեկանալով կատարվածի մասին բնակիչների ահազանգից՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ առողջապահական նկատառումներով դադարեցրել է Մերձավանի ջրամատակարարումը, դատարկել գյուղի օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ կուտակված ջուրը, ինչպես նաև համակարգի տարբեր կետերից ջրի նմուշառումներ կատարել և ուղարկել լաբորատորիա՝ մանրէաբանական հետազոտության: Այնուհետև մասնագետները ձեռնամուխ են եղել ջրագծի վթարի վերացմանն ու համակարգի ախտահանմանը: Հաշվի առնելով, որ Մերձավանի շատ տնատիրություններում առկա են ջրի պահեստավորման համար նախատեսված տարողություններ, որոնք հնարավոր չէ ախտահանել, ընկերությունը հարդորում է բնակիչներին խուսափել դրանցում կուտակված ջուրն օգտագործելուց՝ անցանկալի հետևանքներից զերծ մնալու համար:

Աշխատանքներն այս պահին դեռ շարունակվում են: Արդեն իսկ ապահովվել է բնակիչների մեծ մասի ջրամատակարարումն այլընտրանքային խողովակաշարով, իսկ մյուսների կենցաղային նվազագույն կարիքներն այս ընթացքում կբավարարվեն շրջիկ ավտոցիստեռնի միջոցով:  

Միաժամանակ ձեռնարկվում են միջոցներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու՝ անհրաժեշտության դեպքում իրավասու մարմինների ներգրավմամբ, արտակարգ պատահարի մեղավոր կողմին հայտնաբերելու, պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև պատճառված վնասի դիմաց փոխհատություն ստանալո  նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter