HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2013 թ. Ռումինիայում կկազմակերպվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում 2013 թ. Ռումինիայում կկազմակերպվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես: Այս մասին ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուի հետ հանդիպման ժամանակ:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ կողմերն անդրադարձել նաև այս տարի Ռումինիայում անցկացվող միջազգային գիտաժողովին՝ նվիրված տեղի հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնելուն, այդ ժառանգությունը համատեղ ուսումնասիրելուն ու գիտականորեն գնա­հատելուն:

Նախարարն ու դեսպանը քննարկել են նաև ռումինահայ նկարիչ Միկլոշ Յակոբովիչի անհատական ցուցահանդեսը կազմակերպելու խնդիրները: Ցուցահանդեսը նախատեսվում է անցկացնել այս տարի Երևանում:

Հանդիպման ժամանակ Հասմիկ Պողոյանն անդրադարձել է Երևանում ապրիլի 21-ից 23-ին անցկացվելիք Հայ գրքի ArmBookExpo ցուցահանդեսին Հայաստանի ու հայերի մասին գրականությամբ ռումինական հրատարակչությունների մասնակցությանը, աշնանը նախատեսվող աշխարհի տպագիր առաջին գրքերի ցուցահանդեսին, ի թիվս այլ երկրների, ռումինական առաջին տպագիր նմուշի ներկայացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter