
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, ընդհանուր՝ 57
Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, որոնք ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակով 57 քաղաքացի է ախտորոշվել , որից 26-ը ապաքինվել է:
Նախարարության փոխանցմամբ՝ մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել