
Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է մայիս ամսվա տվյալները
Հայաստանի ֆոնդային բորսայում պետական պարտատոմսերի և Ռեպո գործարքների շուկան շարունակում է ցույց տալ աճի դինամիկա։ Այս մասին հաղորդում է AMX թիմը:
Պետական պարտատոմսերի բորսայական երկրորդային շուկայի առևտրի ծավալը նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ աճել է 23%-ով՝ հասնելով 8․8 մլրդ դրամի, շուկայի ընդհանուր արժեքը (market value) աճել է 26%-ով, գործարքների միջին ծավալը՝ 29%-ով:
Կորպորատիվ պարտատոմսերի առևտրի ծավալը կազմել է մոտ 1․27 մլրդ դրամ, տեղի է ունեցել 124 գործարք, գործարքների միջին ծավալը կազմել է 10 մլն դրամ, շուկայի ընդհանուր արժեքը կազմել է 225 մլրդ դրամ՝ աճելով 40%-ով։
Բաժնետոմսերով առևտրի ծավալը նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ աճել է 2606%-ով՝ հասնելով 17 մլն դրամի, գործարքների միջին ծավալն աճել է՝ հասնելով ավելի քան 4 մլն դրամի։
ՌԵՊՈ գործարքների մայիսի ցուցանիշը 128%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակի առևտրի ծավալին, գործարքների քանակն աճել է 185%-ով, գործարքների միջին ծավալը կազմել է ավելի քան 30 մլն դրամ։
Հայաստանի ֆոնդային բորսայի շարունակական գործունեությունը երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կարևոր երաշխիք է Հայաստանի ֆինանսական շուկայի կայունության և բնականոն զարգացման համար։
-Ավարտ-
Հայաստանի ֆոնդային բորսայի մասին
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Ֆոնդային բորսայի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
Մեկնաբանել