HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ճանապարհ դեպի Ազգային ժողով. Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացնելու

Արդեն կարելի է ենթադրել, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո Ազգային ժողովը վերածվելու է «շոու-բիզնեսային» ու մի քիչ էլ օրենսդիր մարմնի: Որոշ օլիգարխների փոխարեն ՀՀԿ-ի հավանությամբ խորհրդարան կանցնեն դերասաններ, լրագրողներ, երգչուհիներ…

Հայտնի է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դառնալու լուրջ հնարավորություններ ունի: Երգչուհին արդեն կայացրել է իր որոշումը և այսօր կամ վաղը ՀՀԿ-ի գրասենյակ պիտի ներկայացնի կուսակցության շարքերը համալրելու դիմում:

Դժվար է պատկերացնելը, թե Շուշան Պետրոսյանն ինչ պետք է անի Ազգային ժողովում կամ ինչպես է ներկայացնելու ժողովրդի շահերը, երբ բազմիցս դեմ է խոսել ժողովրդին: Նույն 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո Շուշան Պետրոսյանը մեղադրեց բողոքի ձայն բարձրացնողներին:

Դեռ թարմ է 2011թ. ապրիլի 3-ին Մոսկվայի Կրեմլում կայացած «Տաշիր-2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Շուշան Պետրոսյանի նվեր ստացած բնակարանի շուրջ բարձրացած աղմուկը: Երբ մի քանի խմբեր երգչուհուն և բնակարան ստացած մյուս արտիստներին կոչ արեցին բնակարանները հանձնել անօթևաններին, Շուշան Պետրոսյանը խիստ քննադատեց նման հայտարարություններ անողներին:

«Նման անկիրթ վերաբերմունք ես դեռ չեմ տեսել: Երբ մենք բարեգործությամբ ենք զբաղվում, ոչ ոք այդ մասին չի խոսում, սակայն երբ մեզ նվիրատվություն են անում, դա դառնում է օրվա գլխավոր թեման»,- ասել էր երգչուհին:

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ երգիչ-երգչուհիների, դերասանների կամ արվեստի ոլորտի մարդկանց մուտքը խորհրդարան սպասվող երևույթ էր, որովհետև հարևան երկրներում, Ռուսաստանում նորություն չէ արվեստի գործիչների մուտքը օրենսդիր մարմին:

«Նախ և առաջ այդ քայլերը միտված են փոխել հասարակության կարծիքը Հանրապետական կուսակցության նկատմամբ: Թարմացնելով շարքերը և ընդգրկելով մտավորականներին՝ ենթադրում եմ, որ նպատակ են հետապնդում ավելի լայն մասսաների հետաքրքրությունը շարժել և ընդլայնել իրենց ընտրազանգվածը: Սա ընդունված տեխնոլոգիական քայլ է, որը կիրառվում է տարբեր երկրներում»,- ասաց Գևորգ Պողոսյանը:

Սոցիոլոգի կարծիքով՝ մտավորական պատգամավորներ ունենալու դեպքում Ազգային ժողովի նկատմամբ էլ հասարակության վերաբերմունքը կփոխվի դեպի դրականը:

«Ավելի լավ է ընդգրկվեն հայտնի դեմքեր արվեստից, գրականությունից, մտավորականությունից, քան միայն բիզնեսից ու գործարար շրջանակներից: Բայց, իհարկե, ավելի լավ կլիներ, եթե հաջորդ քայլով խորհրդարանը լինի նեղ մասնագիտացված, և խորհրդարան գնային իրավաբաններ, գիտնականներ, սոցիոլոգներ: Իհարկե, լավից լավն էլ կա, բայց այս շարժը կարելի է դրական գնահատել»,- ավելացրեց Գևորգ Պողոսյանը:

Մեկնաբանություններ (12)

hey heey
Bolor@ Vanoyin qnnadatum ein,ba vor Vanon liner sranq khorrdaranum klinein? Shushan@ shat-shat janaparhatransportayin vostikan kashkater,urish vochinch.
Edit
Khorhrdaranum kyanq@ shat dzandzrali e antsnum,hatkapes erb Jarangutyun kusaktsutyan andamnern en sksum eluyt unenal.Ay Shushan@ hents ayd jamanak e petq galu,hents Jarangutyun@ sksi khosel verevnerits kojak@ ksekmen ev shushans ksksi ir bardzr sopranoyov goral,kam ergel`sakayn inch tarberutyun?Ev tog bolor@ tesnen ,vor menq el dzayn unenq ,menq el karog enq ergel ev orenqner,, hnarel,,,jandam te ed ornqnern antramabanakan en. U edpes ergelov hay jogovrdi verjin dambanakan@ kkardan Shushann el inchpes misht kergi.
Nelson
Վանոյի խաղերն էն ..... Սրանք էլ ՀՀԿ ի Շամիրամներն են ..... մէնք էլ չենք ընտրի
Էհ, էս էլ մեր բախտից ...
Բա Քրիստինե Պեպելյանը ........ Շուշանը իբրև երգարվեստում մեռավ գլուխգործոցներ ստեղծելով, հիմա էլ ախմախ օրենքներ պիտի առաջարկի... սպառել են իրենց, վերջ, էլ չկան... Ես էդ մարդուն էն գլխից չեմ սիրել, բայց էս խորհրդարանին Հրանտ Բագրատյանի ու մյուս նախկին ՀՀՇ-ականների նման մասնագետներ են պետք... կրկնում եմ նրանց նման մասնագետներ, այլ ոչ թե նրանց նման ղեկավարներ....
Gevorg Erevanic
Aysorva Azgayin Joxovum miyayn Shushan Petrosyann er pakasum.....es ur hasanq??????????????de inch,voxbam qez Hayastani orensdir marmin,vor ays angam el azgi hamar mtacoxner@ ev sharqayin qaxaqacu caverov aprox mardik chen linelu xorhrdaranum.....P.S. HAVATANQ,VOR POXENQ-hatgarjan hanrapetakanner,xndrum em bacatreq-inchin havatanq ev inch poxenq???aynpisi kargaxos e,karces HHK arajin angam e masnakcum hamapetakan @ntrutyunnneri...
Karen
վայ էս ազգին, որ «աստղուհիները» պիտի  խորհրդարան մտնեն: շուշանի, հայկոի,նունեի ու նմանների «հայրենապաշտության» արդյունքն ա նաեւ էսօրվա աղետալի վիճակը: անտաղանդ, պնակալեզ պալատական ծաղրածուներ..... հհկ-ի անդամն եք՞
Nazik
Շուշան Պետրոսյանը պատրա՞ստ է իր ուսերին վերցնելու հանրապետականների կատարած այն անօրինակությունները,որոնք Հայաստանի քաղաքացիներին գցել են անելանելի վիճակի մեջ,փակել բոլոր ճանապարհները օրինական ճանապարհով սեփական իրավունքները պաշտպանելու համար:Այն հանրապետականների,ովքեր ցանկանում են ստորացնեն բնակիչներին,ստիպելով նրանց գործարքի մեջ մտնել իշխանիկների հետ,որպեսզի հետագայում էլ նրանց կախվածության մեջ գցեն և ցանկացած պահի օգտագործեն իրենց շահերի համար:Իսկ ով չի ցանկանում իրենց խաղերին մասնակից լինել,նրանց զրկում են ամեն ինչից,գցելով դատարանի դռներն ու......Իսկ ինչ վերաբերվում է շոու բիզնեսի խորհրդարան մտնելուն կարծում եմ Շամիրամի մի այլ տարբերակ է երևի մշակվել:Իսկ Շուշանին ցանկանում եմ ասել որ Նժդեհը հաստատ չէր ցանկանա, որ նման գործելաոճ ունեցող կուսակցությունը իր շվաքի տակ ելույթներ ունենար:Շատ ամոթ է,երբ կաշառակերությունն օրենք դարձրած կուսակցությունը հանդես է գալիս Նժդեհի գաղափարների ներքով քողարկված:
mari
Naxord yntrutjunnerin er, karcem, Shushan Petrosyany mi xumb ergichneri het Gorisum er naxyntarakan qarozarshavi hamerg er, ekexecu bakum erexanery pttvum ein nra shurjy havanabar zarmanalov, vor kendani ergich en tesnum.verjins arhamarhanqov het qashvec ev aranc amachelu koxqinin bardzradazajn asac.jaxk, vonc em zzvum es gorisecineric, hima el uzum e vor iren dzajn tan?
Վարազ Սյունի (Ամստերդամ
Ինձ ամենաշատը մտահոգում է ոչ թե այն,որ մի «տաղանդավոր»,«ազգային» ու «տեսքով» երգչուհի մտածում է ԻՐ ֆինանսական ապագայի ու թոշակի համար,ԱՅԼ ԱՅՆ, որ այսօր ՀՀԿ-ում ԿԱՐԵՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշումները կայացնում են «արդար փողերով հարստացած» մի քանի «հասուն» օլիգարխներ-բիզնեսմեններ: ՀԳ. Հայաստանի այսպես կոչված շոու-բիզնեսում այսօր ԿԵՐՊԱՐՆԵՐ ՉԿԱՆ. բոլորը Ռուսական ու Արևմտյան կլոուններ են:
sevak
ականջդ կանչի Ժերենովսկի
Գայանե
Շուշան Պետրոսյանը ՀՀԿ-ի մտավորական`: ՀՀԿ-ն, պարզվում է, հումորի զգացում ունի:
Տաթեւիկ
ամենքդ մնացեք Ձեր տեղում, էդպես հայ ժողովրդին ավելի շատ օգուտ կտաք...էս էլ դարձավ հեռուստատեսության օրինակը՝ ինչքան սերիալային դեմքեր ու երգչուհիներ կան, եթեր են լցվել, բայց չգիտես՝ իրանք ինչու՞ կան էդ եթերում, ի՞նչ են անում, որ հասարակ հայի համար մի բան գոնե դեպի լավը գնա...թարգեք, էլի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter