HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց հասարակության հիմնադրամների հայտարարությունը՝ Ջորջ Ֆլոյդի մահվան և դրան հաջորդած բողոքի ցույցերի վերաբերյալ

Բաց հասարակության հիմնադրամները Ջորջ Ֆլոյդի մահվան և դրան հաջորդած բողոքի ցույցերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Մենք սգում ենք Ջորջ Ֆլոյդի և բազմաթիվ այն աֆրոամերիկացիների մահը, ովքեր ոստիկանական դաժանության զոհ են դարձել այն անձանց ձեռքով, ում աշխատանքն է մեր համայնքներին ծառայելը և մարդկանց պաշտպանելը, այլ ոչ թե սպանելը։

Այսօր մեզ հույս են ներշնչում մարդիկ, ովքեր այս երկրում միավորվում են՝ բողոքի խաղաղ ցույցեր անցկացնելու արդարադատության մի համակարգի դեմ, որը մեր պատմության ողջ ընթացքում չի պաշտպանել մաշկի այլ գույն ունեցող անձանց: Դատապարտելի ենք համարում բռնության ցանկացած դրսևորում, և թույլ չենք տա, որպեսզի սակավաթիվ անձանց քայքայիչ գործողությունները մեզ շեղեն միավորվելու և մեր բոլոր հարևանների համար ավելի լավ ապագա կերտելու մեր կարևոր առաքելությունից:

Մենք հպարտորեն աջակցում ենք այն կազմակերպություններին, որոնք խրախուսում են քաղաքացիական մասնակցությունը և պաշտպանում են բոլոր ամերիկացիների իրավունքը՝ կառավարությունից պահանջելու լուծել դժգոհության ալիք բարձրացրած խնդիրները: Պարոն Ֆլոյդի մահվան և երկրի տարբեր անկյուններում ոստիկանական դաժանությունների դեմ ծավալված բողոքի ցույցերի մասնակիցները դա անում են՝ խորապես և անվերապահորեն մտահոգված լինելով երկրի խնդիրներով: Նրանք դա չեն անում, որպեսզի վարձատրվեն այս կամ այն հիմնադրամներից՝ հակառակ որոշ ցինիկների պնդումների: Այդօրինակ պնդումները շինծու են և վիրավորական. դրանք խարխլում են մեր ժողովրդավարության՝ Սահմանադրության առաջին փոփոխությամբ ամրագրված անկյունաքարը: Հաշվետվողականություն պահանջելու և երկիրն իր իդեալներին մոտեցնելու ժողովրդի ուժն անսասան է:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter