
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝
Ծովինար Համբարձումյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ մինչ այս Ծովինար Համբարձումյանը զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել