HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեկնարկեց չարենցյան տարին

Մարտի 13-ին՝ Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակի օրը, Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների աշակերտները և Հայաստանի գրողների միության անդամները մեծ գրողի տուն-թանգարանից քայլարշավով անցել են Մաշտոցի պողոտայով ու Սայաթ-Նովա փողոցով՝ մինչև Եղիշե Չարենցի հուշահամալիր, որի մոտ ծաղիկներ են դրել:

Եղիշե Չարենիցի հուշարձանի մոտ ելույթ են ունեցել ու ասմունքել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ազատ Գասպարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գրականագետ, չարենցագետ Դավիթ Գասպարյանը, նաև Երևանի հիմնական դպրոցների ուսուցիչներ ու աշակերտներ:

Այնուհետ չարենցասերները մասնակցել են մեծ գրողի տուն-թանգարանում «Եղիշե Չարենց. դիմանկարների շարք» ցուցադրության բացմանը: Ներկայացված են գրողի ժամանակակիցների՝ Մ. Սարյանի, Ռ. Ղազարյանի, Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի վրձնած Չարենցի դիմապատկերները:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ Եղիշե Չարենցի ծննդյան 115 և գրական գործունեության 100-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացվելու են ողջ տարվա ընթացքում և ամփոփվելու են նոյեմբերի 27-ին՝ Չարենցի մահվան օրը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter