
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ծանոթացել է Պաշտպանության բանակում տարվող աշխատանքներին
Արցախի Պաշտպանության բանակի աշխատանքներին ծանոթանալու նպատակով հունիսի 3-ին աշխատանքային այցով ՊԲ է ժամանել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ՝ Արտակ Դավթյանը հետևել է հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին, անձնակազմի կենցաղային պայմանների բարելավման, մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումները համալրած կրակային նոր միջոցների կիրառման առանձնահատկություններին, եղել զրահատանկային զորամասերից մեկի ճամբարային հավաքների շրջանում:
Աշխատանքային այցի ժամանակ, հայկական երկու պետությունների բարձրաստիճան հրամկազմը նաև ճշգրտել է համագործակցության հետագա խորացման առաջնահերթ ուղղությունները:
Մեկնաբանել