Հայաստանն ու Ռուսաստանը միջգերատեսչական խորհրդակցություններ են անցկացնում
Մարտի 13-ին Երևանում տեղի ունեցան միջգերատեսչական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
Հայկական կողմից բանակցությունները վարում էին ԱԳ նախարարի խորհրդական, ԱՊՀ երկրների վարչության պետ Արմեն Ղևոնդյանը և Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը, իսկ ռուսական կողմից՝ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին:
«Խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկումներ ծավալվեցին երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների շուրջ»,- նշում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել