HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զորամասի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են. հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2020թ. հունիսի 3-ին` ժամը 13:50-ի սահմաններում, Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Մասիսի Ղուլյանը ստացած վնասվածքներից մահացել է, իսկ լեյտենանտ Աբրահամ Տիգրանի Մարուխյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ կրտեր սերժանտ Դավիթ Արմենի Սարգսյանը, շարքայիններ Միքայել Սամվելի Վահանյանը, Ժիրայր Վիկտորի Մանուկյանը, Արման Վահրամի Պողոսյանը և Արտակ Վարդանի Շեկոյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ։

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter