HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

345 բնակարան՝ հանրային ծառայողների համար

Հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու նպատակով Կառավարությունն այսօր՝ հունիսի 4-ին, հաստատեց Երևանի Ադոնցի փողոցի N19/8 հասցեում «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը։

Շենքային համալիրի 619 բնակարաններից վաճառքի ենթակա են 345 բնակարան, որոնք նշված շահառուներին են հանձնվում 2 փուլով. մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը՝ 200 և մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը՝ 145 բնակարան։

Շահառու կարող են դառնալ պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրից չօգտված (բնակարան ձեռք չբերած կամ բնակարանի ձեռքբերման նախնական պայմանագիր չկնքած) և «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։

Շահառու կարող են դառնալ նաև`

  • Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատողները,
  • օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք,
  • Վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում, շահառու կարող են դառնալ Կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները:

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի՝ հավակնորդների թիվը նախատեսված բնակարանների թիվը գերազանցելու դեպքում առաջնահերթությունը տրվում է այն հակավակնորդին, որը կամ որի ամուսինը կամ մինչև 18 տարեկան զավակը չունի սեփականության իրավունքով (բացառությամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող) իրեն պատկանող այլ բնակելի անշարժ գույք։

Ծառայողի ընտանիքի անդամ են համարվում ծառայողի ամուսինը, երեխաները և ծնողները:

Ծառայողի համաձայնության դեպքում բնակարանի ձեռքբերման համար գնման ֆինանսավորմանը՝ ներառյալ հիփոթեքային վարկի միջոցով, կարող են մասնակցել նաև ընտանիքի անդամ չհամարվող անձինք:

Բնակարանների ընդհանուր մակերեսի 1 քառակուսի մետրի արժեքը ներքին հարդարմամբ 345 000 դրամ է, առանց ներքին հարդարման, սակայն արտաքին դռների և պատուհանների տեղադրմամբ, սվաղած պատերով, ցեմենտյա շաղախից հատակով, առանց ջեռուցման մարտկոցների՝ 310 000 դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter