
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գործընկերներ,
Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
Հարգանքով,
Դավիթ Անանյան», - նշված է գրառման մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել