HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունիսի 3-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ ս/թ մայիսի 19-ին, հունիսի 3-ին մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ է զանգահարել մեկ անձ՝ նշելով նրան նույնականացնող տվյալներ, որն իր, ինչպես նաև խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ապառնացել կյանքին ու առողջությանը՝ նաև ուղարկելով համապատասխան հաղորդագրություն:

Գլխավոր դատախազությունից հարղոդումն ուղարկվել է Ոոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում Էդմոն Մարուքյանը տվել է նույնաբովանդակ հաղորդում, պնդել բողոքը: 

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ոստիկանության ՔՈԳՎ ՀԱՄԱԴՊ վարչության ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժնում վերոնշյալ դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter