
Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: 44-ամյա բնակիչը եղել է մեկուսացված, քանի որ եկել էր Ռուսաստանից, սակայն 12-րդ օրը, առաջին թեստավորումից հետո, երբ պատասխանը բացասական է եղել, նրան դուրս են գրել թաղման արարողության մասնակցելու համար:
Ղարումա գյուղը Նինոծմինդա քաղաքից 10 կմ է հեռու: 2014թ. մարդահամարի տվյալներով` 300 բնակիչ ունի:
Ղարումա գյուղի մեր զրուցակից բնակիչը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմեց, որ իրենց համագյուղացուն տեղափոխել են Գորիի ռազմական հիվանդանոց կրկնակի հետազոտության համար, քանի որ նրա առաջին թեստի պատասխանը եղել է բացասական, իսկ երկրորդ թեսթի պատասխանում վարակը թույլ արտահայտված է եղել:
Նրա ընտանիքի անդամները մեկուսացված են գյուղում, ևս 1-2 ընտանիք գյուղում ինքնամեկուսացել են:
Ղարումայի մեր աղբյուրը պատմեց, որ գյուղի ելքն ու մուտքը սահմանափակված չէ, գյուղացիները կարող են ազատ տեղաշարժվել:
«Այդ մարդը վարակված է եղել և արդեն բուժվել է: Գյուղում այժմ ինքնամեկուսացված են որոշ ընտանիքներ: Ընտանիքներին մեկուսացրել են ժողովրդին պաշտպանելու համար»,- նշեց մեր զրուցակիցը:
Ղաուրմա գյուղի լուսանկրաը` Wikipedia-ից
Մեկնաբանել