
Փրկարարները հայտնաբերել են ծառից կախված քաղաքացու դին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունիսի 4-ին՝ ժամը 18:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի այգում ծառից կախված տղամարդ կա։
Դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են ծառից կախված Գրիգոր Ս․-ի (ծնված 1990 թ․) դին, իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել