HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամ Գևորգյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 51-րդ նիստին, որը տեղի է ունեցել տեսահամաժողովի ձևաչափով:

Հունիսի 3-ին կայացել էր նաև ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 37-րդ նիստը, որին մասնակցել են ՏՄՊՊՀ անդամ Արեն Դանիելյանը և Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անահիտ Միքաելյանը:  

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամաուլի ծառայությունը հայտնում է, որ նիստերի ընթացքում քննարկվել են համավարակի պայմաններում ԱՊՀ մասնակից պետություններում սոցիալական նշանակության ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի և տնտեսության վրա բացասական հետևանքների հաղթահարման նպատակով համատեղ միջոցառումների մշակման վերաբերյալ հարցեր, ներկայացվել են հակամենաշնորհային/հակամրցակցային կարգավորումների ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ, որոնք ուղղված են համավարակային իրավիճակի վատթարացման հետևանքով ֆորսմաժորային պայմանների առաջացման արդյունքում տնտեսության վրա բացասական հետևանքների մեղմմանը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում իրականացված առավել կարևոր իրադարձությունների  վերաբերյալ տեղեկատվություն: Մասնավորապես անդրադարձ է կատարվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենսդրական նոր նախաձեռնություններին և համավարակի պայմաններում իրականացված միջոցառումներին։

Քննարկվել են նաև «ԱՊՀ մասնակից պետություններում բժշկական սարքավորումների ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ» զեկույցը, «Ավտոմոբիլային ուղևորափոխադրումների ապրանքային շուկայում մրցակցության իրավիճակի վերաբերյալ» ակնարկի, էլեկտրոնային առևտրի զարգացման պայմաններում ապրանքների և ծառայությունների մատուցման նոր մեխանիզմների մշակման, ֆինանսատնտեսական ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter