HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռուբեն Հայրապետյանի փոխարեն Էդիկ Գեւորգյա՞ն

Մոտ մեկ ժամ առաջ ավարտվել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նորացված կազմով սա խորհրդի առաջին նիստն էր:

ՀՀԿ-ից «Հետքին» տեղեկացրին, որ անդրանիկ նիստում քննարկվել է գալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնականով թեկնածուներ առաջադրելու հարցը: Նիստում չի քննարկվել համամասնական ցուցակների հարցը, սակայն ՀՀԿ-ից հավաստիացնում են, որ ցուցակը կհրապարակվի մինչեւ մարտի 20-ը:

Ինչ վերաբերում է մեծամասնական թեկնածուներին, ապա կուսակցության խորհուրդը դեռ վերջնական որոշում չի կայացրել եւ հնարավոր է առաջիկա օրերին նույնպես նիստ գումարի: Սակայն նախնական քննարկումների արդյունքում խորհուրդը որոշել է 41-ից 33-34 մեծամասնական թեկնածու ունենալ:

Դարձյալ նախնական որոշվել է, որ թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է ոչ թե Ռուբեն Հայրապետյանին, այլ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանին: Հնարավոր է, որ Ռուբեն Հայրապետյանն ընդհանրապես չառաջադրի իր թեկնածությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter