
Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածուին
Հունիսի 5-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների նիստեր: Խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածու Մհեր Աղաջանյանին և քննարկել նրա թեկնածության հարցը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնի համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Ազգային ժողովի քննարկմանն է առաջարկել Մհեր Աղաջանյանի թեկնածությունը:
Նախատեսվում են Մհեր Աղաջանյանի հետ հանդիպումներ նաև «Միասնական հայրենիք» և Արցախի «Արդարություն» խմբակցություններում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել