HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԲՄ-ն հայտարարում է մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով 

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում այս տարի ևս ՀԲՄ-ն հայտարարում է մրցույթ՝ «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով:

Հայաստանի բանկերի միության հանրային կապերի ծառայության հաղորդմամբ՝ մրցույթի նպատակն է խրախուսել լրագրողներին լուսաբանել ֆինանսաբանկային ոլորտի արդիական թեմաները՝ նպաստելով հանրության լայն շերտերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։ 

        Մասնակցության պայմաններ

  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2020թ. ընթացքում ֆինանսաբանկային թեմաների շուրջ հեռարձակված հեռուստա և ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած  հրապարակումները:
  • Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն լրագրողական էթիկայի և հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան: 

Ընտրություն

Ներկայացված աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին՝ ընտրելով հաղթողներին հետևյալ 4 անվանակարգերում`

  • Լավագույն հեռուստառեպորտաժ
  • Լավագույն ռադիոռեպորտաժ
  • Լավագույն տպագիր հոդված
  • Լավագույն առցանց հոդված

Մրցութային նյութերը դիտարկելիս նախապատվությունը տրվելու է անկողմնակալ, փաստերի վրա հիմնված, բազմակողմանի և մասնագիտական վերլուծություններ պարունակող և հանրության համար ընկալելի հրապարակումներին։

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ: 

Մրցույթի ամփոփումը և մրցանակների հանձնումը տեղի կունենա 2021թ. հունվար-փետրվարին։

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են այս տարվա ընթացքում իրենց աշխատանքներն ուղարկել [email protected] էլ. փոստին՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ» բառերը: Ներկայացվող աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հրապարակման հղում(ներ)ը, (երբ և որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները։

ՀԻՇԵՑՈՒՄ

Լրագրողների կողմից ներկայացված հայտերից բացի մրցույթին մասնակցելու են նաև գնահատող հանձնախմբի կողմից իրականացված մամուլի մշտադիտարկումների արդյունքում ընդգրկված այլ աշխատանքներ։

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +374-10-527731 հեռախոսահամարով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter