HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ եղանակի կանխատեսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում՝ հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հունիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 6-ին` օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

 Երևան քաղաքի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    36.40C (1966 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                          5.50C (1967 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    20.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter