HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտայքի մարզպետն այցելել է Աբովյանի տարածաշրջանի գյուղեր

Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ շարունակվում են, իսկ սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները գտնվում են մարզպետի և մարզպետարանի աչալուրջ վերահսկողության ներքո:

Մարզպետն հերթական այցով Աբովյանի տարածաշրջանի Մայակովսկի, Կամարիս, Գեղաշեն, Արամուս և Կաթնաղբյուր համայնքներում էր: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին և համայնքի բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքներին:

Այցը մեկնարկել է Մայակովսկի համայնքից: 2020 թ. սուբվենցիոն ծրագրով կվերանորոգվի Մայակովսկիի մանկապարտեզի 2-րդ մասնաշենքը, ճաշարանի մասնաշենքն ու խոհանոցային հատվածները, ինչպես նաև բարեկարգվելու է բակային հատվածը: Ծրագրի ընդհանուր արժեքը 67 730 510 ՀՀ դրամ է, որի 50 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը՝ համայնքի մասնաբաժինը:

Մայակովսկի համայնքում այցելել են նաև Հ. Հովհաննիսյանի անվան միջն դպրոց, որտեղ այս տարի նախատեսվում է պատուհանների ամբողջական փոխարինում:

Կամարիս համայնքում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերով կառուցվել է ջրագիծ, կատարվել է ոռոգման ջրի խորքային հորի հորատում և փողոցներից մեկի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում:

2020 թ. սուբվենցիոն ծրագրով ևս նախատեսվում է ջրագծի կառուցում, որը կլուծի համայնքի ջրի խնդիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 507 410 դրամ, որի 55 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը համայնքի մասնաբաժինը:

Գեղաշեն համայնքում 2019 թ. սուբվենցիոն ծրագրով կառուցվել է խմելու ջրի ջրագիծ՝ ծրագրի 12 499 980 ՀՀ դրամ արժեքի չափով, որից 55%-ը պետության մասնաբաժինն է, 45 %-ը՝ համայնքի ներդրումը:

Կառուցվում է նոր ու ժամանակակից լուծումներով մանկապարտեզի շենք: Ծրագրի ընդհանուր արժեքը 125 400 000 դրամ է, որի 50%-ը պետության ֆինանսավորումն է, 10 %-ը համայնքի ներդրումն է, իսկ մնացած 40 %-ը այլ ներդրողների մասնաբաժինն է:

2020 սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է մանկապարտեզի բակային հատվածի կառուցում և ինժեներական ցանցի իրականացում: Արդեն աշնանը համայնքի փոքրիկները հնարավորություն կստանան այցելել այս մանկապարտեզ:

Այցելեցին համայնքի մշակույթի տուն և երաժշտական դպրոց, որտեղ նախատեսված է գազաֆիկացման, լոկալ ջեռուցման համակարգի տեղադրման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 10 641 860 ՀՀ դրամ է: 30% պետություն, 70 % համայնք համամասնությամբ:

Համայնքի ղեկավարի հետ քննարկեցին մշակույթի տանը լոֆթ ոճի գրադարանի կառուցման հարցը: Այն կդառնա երիտասարդների կրթական ժամանցն ապահովող հաճելի վայր:

Գեղաշենի Ռ. Ստեփանյանի անվ. միջն դպրոցն անցյալ տարի սեփական միջոցներով խաղահրապարակ է կառուցել: Տնօրենի ու համայնքի ղեկավարի հետ տեղում քննարկվեցին մարզադահլիճի վերանորոգման և դպրոցի ետնաբակում վոլեյբոլի առանձնացված խաղահրապարակով և վազքուղով ընդարձակ մարզահրապարակ կառուցելու հնարավորությունները:

Համայնքից Կառավարությանն է ներկայացվել նաև խմելու ջրի առկա մետաղական ջրամբարի, հարակից 3 ջրաբաշխիչ հանգույցների վերակառուցման և կենտրոնական ջրատարի վրա մարիչի (ջրամբար/ հոր) կառուցման ծրագրեր:

Արամուս համայնքում մարզպետը մասնակցեց մանկապարտեզի հիմնարկեքի սուրբ օծության արարողությանը: Կառավարության 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 40 տարի մանկապարտեզ չունեցած համայնքը վերջապես կունենա հիմքից կառուցված, ամբողջությամբ նոր ու հարմարավետ նախակրթական հաստատություն:

Մանկապարտեզների կառուցումը որպես համայնքներում կայնքի որակի բարձրացման կարևորագույն բաղադրիչ, մեր որդեգրած քաղաքականության և գործունեության առանցքում է: Յուրաքանյուր նոր մանկապարտեզի կառուցման հիմքը դնելով, մենք հիմք են դնում մեր երեխաների լուսավոր ու բարեկեցիկ կյանքի:

Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է համայնքի Անկախության թաղամասի 4-րդ և 5-րդ, Երիտասարդական թաղամասի 8-րդ, 9-րդ և 10-րդ փողոցների և Տիգրանաձորի խճուղու 3-րդ փակուղու գազաֆիկացում: Ծրագրի արժեքը 233 000 000 դրամ է, որի 50 %-ը պետության ֆինանսավորումն է, մնացածը՝ համայնքի մասնաբաժինը:

Մարզպետի այցի վերջին կանգառը Կաթնաղբյուր համայնքում էր: Դիտարկեցին այն տարածքը, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցի շենք կառուցել:

Այս անգամվա այցի կարևորագույն մասերից էր նաև համայնքների բուժամբուլատորիաներ այցելելը՝ պայմաններին ու անհրաժեշտ միջոցներով ապահովվածությունը ծանոթանալու նպատակով:

Կոտայքի մարզում քաղաքացիների կյանքի որակը փոխելուն ուղղված միջոցառումները շարունակվում են: Շարունակվում են նաև համայնքների ղեկավարների և շինարարական ընկերությունների հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքները՝ մարզի համայնքներում բոլոր սուբվենցիոն ծրագրերը ամբողջական ծավալով ու որակով ավարտելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter