HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ՕԵԿ-ական մուրաբանե՞ր

Խորհրդարանական ընտրությունների շեմին մարտի 8-ի անվան քողի անվան տակ «Օրինաց երկիր» կուսակցությունը մուրաբաներ է բաժանում: նախօրեին այդպիսի նվերներ բաժանվել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցներում: Նվերի տոպրակներում եղել է մեկ գազարի, մեկ բազուկի մուրաբա (320 գ տարողությամբ «Հայլեռ» պիտակով), նաեւ մեկ տուփ սուրճ:

Թերթի տեղեկություններով՝ ՕԵԿ-ն ավելի արժանապատիվ նվերներ է բաժանել Գեղարքունիքի մարզի Սեւան ու Վարդենիս քաղաքաներում: Դրանք եղել են հեռախոսների տեսքով: Ճիշտ է՝ հեռախոսները արժեցել են 6000-ական դրամ, բայց այդ նվերների առնչությամբ դժգոհություն չի եղել: Այն, որ հյութերն ու մուրաբաները Արթուր Բաղդասարյանի բիզնեսի մի մասն են կազմում, հայտնի փաստ է, բայց որ ՕԵԿ ղեկավարը նաեւ հեռախոսի արտադրություն ունի, այդ մասին ոչ մեկին հայտնի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter