
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք, ընդհանուր` 59 մարդու մոտ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են:
Վարակակիրներից մեկը ռիսկային խմբում է՝ 71 տարեկան, ավելի քան 10 տարի թոքերի քրոնիկ հիվանդություն ունի և վերջերս է վերադարձել Հայաստանի Հանրապետությունից:
Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Նա միացված է թթվածնի սարքին: Կորոնավիրուսով վարակված մյուս քաղաքացին մեկուսացված է և նրա առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար: Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է 59 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն ապաքինվել են:
Մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1131 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել