HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ավինյանը ներկայացրել է ՊԵԿ նորանշանակ նախագահին

Հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել է Պետական եկամուտների կոմիտե և աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը։

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքը, այլև էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր գործիքների ներդրման և եկամուտների գերակատարման ուղղություններով:

Փոխվարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ մաքսային բարեփոխումների առաջմղման, արդյունավետ վարչարարության և աշխատանքների անխափանությունն ապահովելու հարցերում: Չնայած սպասվելիք դժվարին ժամանակներին՝ փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, որ ՊԵԿ-ը կարողանալու է ապահովել այն արդյունքները, որոնք նախանշված են և էլ ավելի բարձր արդյունքներ գրանցել:

Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին անցած երկու տարիների համատեղ աշխատանքի համար և շնորհավորել ու զորակցություն հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով:

ՊԵԿ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար և հավաստիացրել, որ Կոմիտեն իր առջև դրված խնդիրները կլուծի ամենաբարձր մակարդակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter