
ՃՏՊ՝ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին
Հունիսի 6-ին, ժամը 16։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում, որ դեպքի վայր է մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ս․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 10 մետր սահել մոտակա ձորը և բռնկվել։
Վարորդը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 16:40-ին: Ավտոմեքենան այրվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել