
Լուսաբացը դիմավորեցին Մաշտոցի պուրակում (լուսանկարներ)
Ինչպես խոստացել էին, երեկ շուրջօրյա նստացույցի անցան Մաշտոցի պուրակի տաղավարների դեմ պայքարող քաղաքացիները: Իր գործունեությունն սկսեց նաև քաղաքացիական դատարանը. անդրանիկ նիստում լսվեց «Հանրությունն ընդդեմ քաղաքային իշխանությունների» դատական գործը: Դատը կայացավ առանց պատասխանող կողմի, թեպետ Երևանի քաղաքապետարանը նախապես պատշաճ կերպով ծանուցված էր նիստի մասին: Չնայած, դատարանի դիտարկմամբ, հանրային այգու տաղավարապատումն ապօրինի ճանաչելու հայցը ենթակա էր բավարարման, սակայն վերջնական եզրակացությունը կհրապարակվի ուրբաթ օրը: Նշենք, որ հանրային դատարանի նկատմամբ կա հասարակության անվերապահ վստահություն և նրա որոշումը ենթակա է կատարման. եթե որոշվի ապամոնտաժել տաղավարները, քաղաքացիները պատրաստակամորեն դա կանեն:
Իսկ մինչ այդ, ՀՀ կառավարությունը մարտի 15-ի նիստում կքննարկի Մաշտոցի պուրակին առնչվող Երևանի քաղաքապետի որոշման նախագիծը:
Ինչևէ, 27 քաղաքացի լուսաբացը դիմավորեց Մաշտոցի այգում: Նրանց կհերթափոխեն ևս 20-ը:
Ժաննա Սարգսյան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել