HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր ֆինանսավորում CNF-ի կողմից՝ Տավուշի մարզի նորահայտ ընձառյուծի պահպանության համար

Հաշվի առնելով  Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մերձակա տարածքներում պարսկական (կովկասյան, առաջավորասիական) ընձառյուծի ներկայության փաստը, ինչը վերջին հիսուն տարիների համար հրաշալի ու  աննախադեպ իրադարձություն է, Կովկասի բնության հիմնադրամը / CNF/ ավելացնում է ֆինանսական աջակցությունը «Բնապահպանի տուն» նախաձեռնությանը՝ վերոնշյալ տարածքներում ևս համակարգված մոնիտորինգ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամի մամուլի կենտրոնը։

Այս ֆինանսավորմամբ հնարավորություն կլինի ներգրավել նոր աշխատակիցների, ձեռք բերել անհրաժեշտ վառելիք և այլ անհրաժեշտ պարագաներ՝ ընձառյուծի բնակեցման հավանական տարածքներում համակարգված այցեր կազմակերպելու ու մոնիտորինգ իրականացնելու համար։  

Հիշեցնենք, որ CNF-ի և  «Բնապահպանի տուն» նախաձեռնության միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2018 թվականին, որի նպատակն էր «Դիլիջան» ազգային պարկի անտառների հանրային մոնիտորինգի իրականացումը։ Այս ընթացքում կատարված աշխատանքի շնորհիվ պարկում պահպանության գործում դրական տեղաշարժն ակնհայտ է , ինչը ցուցադրում է նախաձեռնության կենսունակությունը ՝ նախանշելով պահպանության նման տարբերակի գործունակությունն ու նոր մակարդակը:

Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է իր առաքելությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանության գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter