HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերի գլխավոր շտաբը, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն նոր ղեկավարներ կունենան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը, ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նոր ղեկավարներ կունենան.

«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարը՝ Կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանություններ (1)

Էդգար Սիմոնյան
Հիացած եմ Արգիշտի Քյարամյանի պես վառ անհատականությանը, հզոր մասնագետին նշանակելու լուրով։ Հավատացած եմ, որ նա իր մասնագիտական որակներն ամբողջությամբ ներդնելու է այդ կառույցի կատարելագործման գործում։ Գիտեք երիտասարդ տարիքում այդքան կայացած ու վճռական մարդ,այդքան մաքուր ու անբիծ նկարագիր, կարծում եմ ամեն ինչ ասված է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter