HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց հասարակության հիմնադրամներ֊Հայաստանն աջակցում է կորոնավիրուսի հետևանքով տուժած սիրիահայերին

Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակն էլ ավելի է սրում փախստականների խոցելի վիճակն ամբողջ աշխարհում: Հայաստանում գտնվող բազմաթիվ սիրիահայ փախստականներ ԿՈՎԻԴ-19-ի հետևանքով հայտնվել են դժվար սոցիալական կացության մեջ:  Բաց հասարակության հիմնադրամներ֊Հայաստանը, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության միջոցով, հրատապ սոցիալական օգնություն է տրամադրում սիրիահայերին՝  հոգալու նրանց կենսական կարիքները համավարակի պայմաններում:  

Հիմնադրամի օժանդակությամբ, «Հալեպ» կազմակերպությունը երկու ամսվա սնունդ ու բնակարանի վարձակալության գումար կհատկացնի 120 սիրիահայ փախստական ընտանիքի:  Ավելին, կազմակերպությունը կօժանդակի սիրիահայերի կողմից գործարկվող սոցիալ-ձեռնարկատիրական խոհանոցին, որը սնունդ կառաքի ԿՈՎԻԴ-19 հիվանդների բուժմամբ զբաղվող 100 բուժաշխատողների ու կամավորների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter