HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». 10.000 դրամ` ՀՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց

Երեկ կեսօրին մի քանի անգամ խմբագրություն զանգահարեցին Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտասի 2, Կոմիտասի 2ա, Կոմիտասի 4 շենքերի երեք բնակիչ ահազանգում էին, որ իրենց բազմաբնակարան շենքեր և Գրիբոյեդով փողոցի սեփական մոտ 35 բնակարաններ են մտնում ՀՀԿ ներկայացուցիչ իրենց հայտնի մարդիկ և բոլորին պարտադրում անձնագիր ներկայացնել: Անձնագրային տվյալներն իրենց մատյաններում գրանցելուց հետո բոլորին հայտարարում են, որ առաջիկայում ընտրության իրավունք ունեցող յուրաքանչյուր անձի կտրվի 10.000 դրամ` ՀՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց: Կանայք պնդում էին, թե այդ պահին շարունակվում է մարդկանց անունների գրանցումը, և խնդրում էին կանխել անօրինականությունը:

Մենք զանգահարեցինք Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանին: «Էդպիսի բան չկա, առաջին անգամ եմ լսում, հարյուր տոկոսով երաշխավորում եմ, էդպիսի բան չկա»,- պնդեց նա: «Իսկ Դուք ստուգեք, մենք կոնկրետ հասցեներ ենք տալիս»,- ասացինք մենք: Մոտ մեկ ժամ անց կանայք նորից ահազանգեցին. «Անձնագրային տվյալների գրանցումը շարունակում են, չնայած փողը կվերցնենք, բայց ՀՀԿ-ին չենք ընտրի»: Նորից զանգահարեցինք քաղաքապետ Բաբայանին: Իսկ նա թութակի պես կրկնեց. «Էդպիսի բան չկա, առաջին անգամ եմ լսում...»: Դուք երկրորդ անգամ եք լսում, պարոն քաղաքապետ, հերիք է ջայլամի քաղաքականություն վարեք...

Ամոթ է: ՀՀԿ-ին ուղղակի վարկաբեկում եք:

Մեկնաբանություններ (1)

GAREGIN
XNDRYM EM GREK NAEV ERB E NAXATESVUM EREBUNI SHRJANI GUMAR BAJANEL@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter