
Նախագահի հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել Է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից
Նախագահը Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանն ազատվել Է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակել ծառայությունից»,- նշված է նախագահի հրամանագրում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել