HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օնիկ Գասպարյանը 5 տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Նախագահ Արմեն Սարգսյանի այսoրվա հրամանագրով Օնիկ Գասպարյանը 5 տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ 5 տարի ժամկետով նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Օնիկ Գասպարյան կենսագրությունը

Գործունեություն

1993 - 2007թթ.

Զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:

2001 - 2005թթ.

Զբաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:

2005 - 2007թթ.

Զբաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:

2007 - 2008թթ.

Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

2010 - 2012թթ.

Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

2012թ. ապրիլի 11

ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:

2015թ. հունվարի 21

ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

2016թ. հուլիսի 7

ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:

2017թ. հունիսի 15

ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:

2019թ. հուլիսի 3

ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

Կրթություն

1976 - 1985թթ.

Սովորել է Իջևանի N5 միջնակարգ դպրոցում:

1985 - 1986թթ.

Սովորել և ավարտել է ք.Երևանի N147 միջնակարգ դպրոցը:

1996 - 1997թթ.

Սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:

1998 - 2001թթ.

Սովորել և «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:

2008 - 2010թթ.

Սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Այլ գործունեություն

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1988 - 1990թթ. - Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:

1990 - 1993թթ. - Մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջևանի §Սարոյի¦ ջոկատի կազմում:

1993 - 1998թթ. - Ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները:

1994թ. - Մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է:

Պարգևներ

Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը և զորամիավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան»,  «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» գերատեսչական, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի հուշամեդալով, անվանական և որսորդական զենքերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter