HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «հորաքույր Ալվարդ Պետրոսյան» արտահայտությունը «կեղտո՞տ բան է»

Մեր թերթի նախորդ համարում մենք փոքրիկ լուր էինք տպագրել, որում մասնավորապես ասված էր. «Այս շաբաթավերջին երեք-չորս երգիչ-երգչուհիներ կանդամագրվեն ՀՀԿ-ին կամ առանց անդամագրվելու կհայտնվեն նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում: Առաջինը երգչուհի Շուշան Պետրոսյանն է: Դե գերդաստանից մեկը հաստատ պետք է պատգամավոր լինի: Ինչպես հայտնի է, Շուշանի հորաքույր Ալվարդ Պետրոսյանը հաջորդ խորհրդարանում չի լինելու»:

Այս սովորական լուրին ի պատասխան երգչուհի Շուշան Պետրոսյանը, ամբողջությամբ հաստատելով լուրը, tert.am-ին վրդովված ասել է. «Ո՞նց կարելի է սենց կեղտոտ բան գրել... Նենց կուզեի նայել էդ գրողի աչքերին ու հարցնել` լավ է՞ս քնել, ինչ է թե հերթական թույն ես բաց թողել»:

Հարգելի Շուշան Պետրոսյան, անցած գիշեր շատ լավ քնել ենք, որովհետև չգիտեինք, որ «թույն ենք բաց թողել»: Բայց այս գիշեր երևի քուններս չտանի, որովհետև ողջ գիշեր բառարաններում փնտրելու ենք, որպեսզի գտնենք և համոզվենք, թե արդյոք «հորաքույր Ալվարդ Պետրոսյան» արտահայտությունը «կեղտո՞տ բան է», ինչպես Դուք եք ասում, արդյոք հայհոյա՞նք է այն: Ուրիշ փնտրելու բան չունենք, որովհետև լուրն ամբողջությամբ հաստատել եք: Մեր կարծիքով` այդտեղ ոչ մի վիրավորական բան չկա, Ալվարդ Պետրոսյանը կարգին գրող է:

Բարի երթ Ձեզ դեպի խորհրդարան:

«Կեղտոտ» ու «թույն» բառերը կօգտագործեք այնտեղ: Առիթներ շատ կունենաք:

Մեկնաբանություններ (3)

nan
isk aveli lurj sa xaytarakutyun e, kamel 32atami txeqinel tanen xorhrdaran
gayane
shusan petrosyan@ arajin angam@ che, vor glux@ hanum e bnic u tuyn shprtum... Chisht e shou biznes@ mec ban chi korcnum, bayc husov em xorhrdaranum shouner@ kavelanan... Vonc em spasum shushoyi aqlorakrviiiin....
Գոհար
Լավ կլիներ, որ երգիչներն իրենց ներուժը ներդնեին երգարվեստում, իսկ օրենսդրությունը` երգ չէ, հասկանալի է, թե որքան է արժեզրկվել ոլորտը, որ... ի դեպ` լավ լրագրողը կարող է դառնալ լավ օրենսդիր, իսկ երգիչը` հազիվ թե...առավել ևս, եթե անզուսպ է անգամ հարազատ հորաքրոջ նկատմամբ, պարզապես` ամոթալի պահվածք է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter