
Բելառուսում քաղաքացիներին զերծ կպահեն «վնասակար» տեղեկատվությունից
Բելառուսի տեղեկատվության նախարար Իգոր Լուցկին խոստացել է երկրի բնակչությանն զերծ պահել այնպիսի տեղեկատվությունից, որը, ըստ նրա, կարող է վնասել պետությանը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle» պարբերականը։
«Տեղեկատվության նախարարության ռազմավարությունը, իմ կարծիքով, կայանում է նրանում, որ կանոնակարգի զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը, որպեսզի առաջին հերթին ապահովվի պետական հստակ քաղաքականության իրականացումը և հանրությանը զերծ պահի այնպիսի տեղեկատվությունից, որը կարող է վնաս հասցնել պետությանը»,- կիրակի օրը՝ հունիսի 7-ին Լուցկին հայտնել է «CTB» հեռուստաընկերության եթերում։
Այդ կապակցությամբ գերատեսչության նորանշանակ ղեկավարը շեշտը դրել է սոցցանցերում և կայքէջերում առկա իրավիճակի վրա, որոնք անդրադառնում են Բելառուսում տեղի ունեցող քաղաքական վերադասավորումներին։
«Կարող է ինչ-որ մեկին թվալ, որ դա անվնաս բան է, բայց այն շատ լուրջ ազդեցություն է ունենում նրա վրա, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, եւ այն, թե ինչպես կզարգանա երկիրը»,- նշել է տեղեկատվության նախարարը։ Լուցկիի խոսքերով՝ պետական ԶԼՄ-ների առաջնային խնդիրն է «կոտրել այդ թվային աղմուկը և մարդկանց տրամադրել հստակ, պարզ, հասկանալի և ճշմարտացի տեղեկատվություն՝ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»։
Իգոր Լուցկին տեղեկատվության նախարարի պաշտոնում նշանակվել էր հունիսի 4-ին, այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնանկ էր արել կառավարությանը։ Լուցկին նախկինում նույնպես աշխատել է այդ նախարարությունում։ Մինչև 2018 թվականը, նա զբաղեցրել է առաջին փոխնախարարի պաշտոնը։ Դրանից հետո Լուցկին ղեկավարել է «Մայրաքաղաքային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն։ Լուցկիի նշանակման ժամանակ Լուկաշենկոն հայտնել է, որ պետք է վերափոխել տեղեկատվության նախարարության գործունեությունը։ «Մենք չենք տեսնում այդ նախարարությունը։ Ցանկալի կլիներ, որ տեսնեինք այն»,- հստակեցրել է Լուկաշենկոն։
Լուսանկարը՝ «CTB»-ի
Մեկնաբանել