HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է արձանագրվել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ևս հինգ քաղաքացի կորոնավիրուսի վարակով է ախտորոշվել: Վարակակիրներից մեկը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր համերկրացին է, ով ժամանելուն պես մեկուսացվել էր: Նոր կորոնավիրուսի դրական թեստով մյուս 4 քաղաքացիները վերջերս հաստատված դեպքերի ընտանիքների անդամներ են:

Մեկուսացվել է 15, իսկ 12 քաղաքացի էլ բացասական թեստավորման արդյունքում մեկուսարանից բաց է թողնվել: Այս պահին մեկուսացված է 77 քաղաքացի:

Հիվանդությունը հաղթարել է ևս 10 քաղաքացի: 41 մարդ համարվում է առողջացած, իսկ թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1192 նմուշառում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter