HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինֆեկցիոն 8, պալատ 1 (ֆոտոշարք)

Անի Գևորգյան

«Անի՛ ջան, չվախենա՛ս, բայց քո covid-19-ի արդյունքը դրական է»: Հավատացե՛ք, սա այն նախադասությունը չէ, որ ցանկանում ես լսել հղիության յոթերորդ ամսում: Պոլիկլինիկայի բժշկուհին էր: 

Ասաց՝ թեեւ ես գանգատներ ու համի-հոտի զգացողության կորստից բացի այլ ախտանիշներ չունեմ, ինձ պետք է տանեն հիվանդանոց՝ որպես ռիսկային խմբի ներկայացուցչի, հսկողության տակ պահելու:

Մեկ ժամ անց Շտապ օգնության մեքենայով տեղափոխվեցի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այստեղի Մանկական բաժանմունքում, որը վերապրոֆիլավորվել է որպես Ինֆեկցիոն 8-րդ բաժին, ես անցկացրի երկու օր: 

Սենյակից դուրս գալը խստիվ արգելվում էր։ Միայն գիտեի, որ հիվանդասենյակներում պահվում են վարակակիր մանկահասակ երեխաները մայրիկների հետ եւ հղի կանայք: Հնարավոր չէր հասկանալ, թե քեզնից բացի նույն բաժնում քանի հոգի կա, եւ թե ինչ վիճակում են նրանք։ 

Թե ինչպես էր ընթանում նրանց բուժումը, կարելի էր միայն կռահել միջանցքով վերակենդանացման բաժանմունք տեղափոխվող վարակվածների ծանր տնքոցներից կամ դուրս գրվողների հոգնած, բայց ուրախ ձայներից։

 

1.jpg (51 KB)

Թեստի արդյունքները հայտնի դառնալուց մոտ մեկ ժամ անց արդեն նստած էի ձայնային ազդանշանները միացրած Շտապ օգնության մեքենայում:

 

2.jpg (64 KB)

Հիվանդանոցի մուտքի մոտից առաջարկում էին մինչեւ հիվանդասենյակ տեղափոխել անվասայլակով: Ես հրաժարվեցի:

 

3.jpg (123 KB)

Խնդրեցին սպասել մի սենյակում, մինչեւ ինձ համար հիվանդասենյակ պատրաստեն:

 

4.jpg (54 KB)

Պարզվեց՝ այստեղ հղի կանանց տեղավորում են մանկական բաժանմունքում:

 

5.jpg (123 KB)

Այստեղ պոզիտիվ կար՝ մանկական կահույք, անկողնային պարագաներ եւ երեխաների արած նկարներ:

 

6.jpg (73 KB)

Սնունդը՝ օրական երեք անգամ: Երբ դուռը ծեծում էին, այն պետք էր բացել պարտադիր ձեռնոցներով ու դիմակով:

 

7.jpg (63 KB)

Հանրային հեռուստաալիքը շնորհավորում է Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ:

 

8.jpg (103 KB)

Հիվանդասենյակում ամենաշատ հանդիպող իրը ջերմաչափն էր:

 

9.jpg (69 KB)

Օրվա կարեւոր իրադարձության՝ Պարետատան նիստի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցին հետեւելիս:

 

10.jpg (53 KB)

Արտաքին աշխարհի հետ կապող ամենակարեւոր լարը` հեռախոսը անդադար լիցքավորված պահելու համար:

 

11.jpg (60 KB)

Հերթական ջերմաչափման ժամն է:

 

12.jpg (77 KB)

Երեկոն՝ թիվ 1 պալատում:

 

Հիվանդասենյակի պատուհանը՝ ոգեշնչման աղբյուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter