HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր տեղումներ չեն սպասվում. վաղը կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում

Հունիսի 9-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Երևան քաղաքի հունիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    35.70C  (1984 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                          8.90C (2001 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    21.60C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter