HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակութային կամուրջ՝ Երեւան-Ստեփանակերտ

Երևան քաղաքի պատմության թանգարանում Երևանի քաղաքապետարանը և «Երիտասարդություն» ՀԿ-ն կազմակերպել են ցուցահանդես՝ «Բացահայտենք նոր տաղանդներ» խորագրով: Ցուցադրության 150 աշխատանքների հեղինակները Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողներ են՝ գեղանկարիչներ ու քանդակագործներ:

Ցուցահանդեսի մասնակից 98 ուսանողներից 9-ի՝ ժյուրիի ընտրությամբ լավագույն գործերը կնվիրաբերվեն Արցախի պետական պատկերասրահին: Նախաձեռնության նպատակը Երևանում ստեղծագործող երիտասարդների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքի մշակութային կապերի ամրապնդուման համար յուրահատուկ կամուրջ ստեղծելն է:

Արցախին նվիրաբերվող ստեղծագործությունների հեղինակներին Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը դրամական պարգևներ կհանձնի լավագույնը ճանաչված 9 ստեղծագործողների:

Ցուցադրությունը կշարունակվի է մինչև մայիսի 22-ը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter