HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հունիսի 10-ին` ժամը 01:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիաճկների նախարարությունը (ԱԻՆ):

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 8-րդ զինվորական թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Մկրտիչ Կ․, ծնված 1998 թ․) և «Mercedes-Benz C» (վարորդ՝ Արմեն Ս․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Մելքոն Կ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են Գյումրիի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

«Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter