
Արցախում ընդհանուր 64 վարակակիրներից 43-ն արդեն առողջացել է
Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս երկու քաղաքացի, որոնք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 64 է, որից 43-ն արդեն առողջացել է:
Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների ընդհանուր քանակը 1224 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել