HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Լյովա Խաչատրյանն անդամագրվեց ԲՀԿ-ին

ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը երեկվանից արդեն  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Կուսակցական դառնալով Լյովա Խաչատրյանը փոխել է նաեւ իր քաղաքական պլանները: Նա որոշել է այս անգամ չպայքարել Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում եւ պայքարը ծավալել Երեւանի թիվ 12 ընտրատարածքում (Շենգավիթ, Էրեբունի):

Իր այս որոշումը Լյովա Խաչատրյանը կատակով պատճառաբանում է, թե «ռոտացիա է արել»՝ Արագածոտնի մարզը փոխարինելով Էրեբունի եւ Շենգավիթ թաղամասերով:

Հիշեցնենք, որ թիվ 14 ընտրատարածքում առաջադրվելու է գլխավոր դատախազի ընկերը՝ «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը: ՀՀԿ-ն հենց նրա թեկնածությունն էլ կսատարի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter