Թմրամիջոց՝ գուլպայից
Մարտի 13-ին` ժամը 19.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքից բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 38-ամյա մի բնակչի, որի գուլպայի միջից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված կանեփանման զանգված:
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ թմրամիջոցը պատրաստել է 2011 թ. աշնանը՝ իրենց գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում Է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել